ՀՀ ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Աղբյուրը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար