«Երազում էր սեփական ԱԹՍ-ն ստեղծել» մեր 19-ամյա Գուրգենը հրետանավոր էր, անմահացել է Սյունիքում

Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհված Գուգեն Զաքարյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր՝ 19 տարեկան, ունի իրենից մեծ 1 քույր և փոքր՝ դպրոցահասակ եղբայր։

 

«Ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում, հայրը նաև շինարարությամբ է զբաղվում, օրվա քրտինքով ապրող մարդիկ են։ Քույրը համալսարանում է սովորում, եղբայրը՝ 8-րդ դասարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանը, որը նաև Գուրգենի ուսուցիչն է եղել։

 

Նախկին աշակերտին Կամո Բադալյանն այսպես նկարագրեց․

«Չափազանց խելացի, դաստիարակված, լավ տղա էր Գուրգենը։ Ես իրեն ընդունող տնօրենն եմ եղել, իսկ արդեն բարձր դասարանում՝ նաև հասարակագիտություն, ապա՝ տնտեսագիտություն եմ դասավանդել։ Ինքը բոլոր առարկաներից էր պատրաստ։ Հիմա շատ քիչ են հանդիպում տղաներ, որ բացակայություններ չունենան, բայց Գուրգենը 1 ժամ բացակա չուներ, ինքը բացառիկներից մեկն էր․․․