Որդեկորույս ծնողները կարող է և ապտակեին Նիկոլ Փաշինյանին ու նա պարտավոր էր մյուս այտն էլ առաջ բերեր

Որդեկորույս ծնողները կարող է և ապտակեին Նիկոլ Փաշինյանին ու նա պարտավոր էր մյուս այտն էլ առաջ բերեր:

 

Պատերազմից երկու տարի անց որևէ քայլ չի արվել, որ օդը փակվի, եթե անօդաչու թռչող զենքերի դեմ կարողանանք պայքարել, մեր բանակը մարտունակ է, կարող է կռվել:

Իշխանությունը միայն բողոքում ու մունաթ է գալիս, ինչպես հասարակության ու ընդդիմության, անպես էլ ՌԴ-ի ու մյուս երկրների վրա, որ իրենց չեն օգնում, իրականում իրենց ապաշնորհությունը բարդում են ուրիշների վրա: 200-ից ավելի զինծառայողների մահը Նիկոլ Փաշինյանի խղճին է, նա լավ գիտեր, որ բրյուսելյան ձախողումից հետո սպասվում է էսկալացիա. ինչ քայլեր է ձեռնարկել: