«Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել » Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար ու գրել.

«Բարի լույս բոլորիդ

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր թշնամին նայում է սահմանում կանգնած մեր տղերքի (նաև աղջիկների) ամրությանն ու համացանցում տիրող խուճապին, հասկանում է, որ զինվորների հետ գլուխ դնելու ու մեծ ռիսկի գնալու փոխարեն ավելի արդյունավետ է աշխատել խուճապ տարածողների վրա:

Ի դեպ, վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. մի օր ձեր հարազատ զինվորները կպատմեն:

Հանուն մեր զինվորների, հանուն մեր սահմանների անքակտելիության, հանուն մեր ինքնիշխանության դադարեցրեք թիկունքի խուճապն ու բաժանումները: Թե կարող եք, ապա առանց մի վայրկյան մտածելու զինվորագրվեք. ժամկետայինների կողքին լիքը բան կսովորեք համ էլ մի փոքր ծանրություն կվերցնեք տղերքի ամուր ուսերից»: