Ռուսաստանից հազարավոր տղամարդիկ են գալիս Հայաստան

Այս օրերին Ռուսաստանի դաշնությունից հազարավոր տղամարդիկ են գալիս Հայաստան։ Բանն այն է, որ Ռուսաստանում զորահավաք է, դրանից խուսափելու համար նրանք գալիս են Հայաստան։

 

Մոսկվա֊Երևան ինքնաթիռի տոմսի գինը հասնում է մի քանի հազար դոլարի, ցամաքային ճանապարհով Հայաստան հասնելն այս օրերին եւս դժվար է։

 

Երիտասարդները տաքսիներով հասնում են Լարս ու փորձում ոտքով հատել սահմանը։

Հյուսիսային Օսիայի վարչական կենտրոն Վլադիկավկազից մինչև սահմանային Վերին Լարս անցակետը 32 կիլոմետր է։

Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ ձգտում են հեռանալ երկրից։ Ավտոմեքենաների երկար հերթեր են նաև Ղազախստանի, Ֆինլանդիայի սահմաններին, իսկ Ռուսաստանից դուրս գալու ավիատոմսերի գները հասել են աստղաբաշխական թվերի։

Տեսանյութը ստորև