Ընկերներ ջան, վերջապես կարող եմ հայտնել այս լավ լուրը

Ընկերներ ջան, վերջապես կարող եմ հայտնել այն լուրը, որի համար աշխատում էինք վերջին մի քանի օրերին։

Այսպիսով, քանի որ դրամահավաքի արդյունքները գերազանցել էին սպասելին, պետական համապատասխան մարմինների(ստորաբաժանումների) հետ քննարկումների արդյունքում, որոշվել է մեր բանակի համար գնել և նվիրաբերել 2 հատ ավտոմեքենա` 1 հատ շտապ օգնության մեքենա ( УАЗ «բուխանկա») և 1 հատ Patriot:

Ընտրված մեքենաները վաղը կանցնեն տեխնիկական զննություն և երկուշաբթի կիրականացնենք փաստաթղթավորում, որպեսզի մեկ օր շուտ, անցնեն շահագործման։
Հ.Գ Ֆինանսական հաշվետվությունը 1-2 ժամից։