«Երբ գալիս է ժամանակը որպես այդ երկրի քաղաքացի իրենց պարտքը կատարելու, նորից հիշում են հայրենիքը՝ ճանապարհներ են փնտրում դեպի Հայաստան» Տարոն Չախոյան

Կարծես ճակատագրի հեգնանք է ․․․

Մեր հայրենակիցներից շատերը տարիներ շարունակ փող ու ժամանակ են վատնում օտար երկրի քաղաքացիություն ստանալու համար, սակայն երբ գալիս է ժամանակը որպես այդ երկրի քաղաքացի իրենց պարտքը կատարելու, նորից հիշում են հայրենիքը՝ ճանապարհներ են փնտրում դեպի Հայաստան։

Իհարկե, վստահ եմ ու ավելի քան համոզված, ժամանակին Հայաստանը մարդիկ լքել են տարբեր դրդապատճառներով՝ քաղաքական դրդապատճառներ, հետապնդումներ, սոցիալական ծանր կացություն, բայց փաստացի այսօր նրանցից շատերը ստիպված են վերադառնալ։
Ավելի լավ չէր մնայիք ձեր ու իմ հայրենիքում, ավելի լավ չէր մնայիք, ապրեք ու արարեիք Հայաստանում որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի։
Էլի ուշ չէ, վերադարձեք, շենացրեք, պահեք ու պահպանեք իմ ու ձեր հայրենիքը, քանզի սա է մեր տունը։
Մի բան ավել, մի բան պակաս, միևնույն է՝ սա է մեր տունը, իսկ մնացյալը՝ պարզապես օտար է։

Тарон Чахоян