«Հողատու դավաճանի հրահանգով արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ» Իշխան Սաղաթելյան

Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։

 

 

Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար:

Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները:

Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու:

Իշխան Սաղաթելյան