Անողոք պատերազմի ժամանակ նույն դպրոցից 11 սան անմահացան. ավագ ընկերների մասին են խոսում աշակերտները

Մեր հայրենիքի ապագան կախված է պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր հանդուրժողականությունից։

Համախմբվել է պետք, միասնականություն. որքան էլ տարբերվենք իրարից մեր աշխարհայացքով և մտածելակերպով, հայրենիքը, պետականությունն ու անկախությունը պահելը միասնություն է պահանջում։

 

Անկախության տոնը մեր համազգային միասնության խորհրդանիշն է։

Այսպես են մտածում վանաձորցի մի խումբ դպրոցականներ, ովքեր այսօր նստում են այն նույն աշակերտական նստարաններին, որտեղ սովորել են արդեն հերոսացած իրենց ավագները։