Հետույքներդ դիվանից պոկեք ու 24 ժամով եկեք ստեղ_Զինվորի հզոր խոսքը

Յուրաքանչյուր երկիր առաջին հերթին հզոր է իր բանակով: ՀՀ-ն,այսինքն՝ մենք, ունենք այնպիսի բանակ, որի մասին երազում են շատ պետություններ, բայց որով հպարտանում ենք մենք՝ հայերս:
Դե չեմ ասում, թե չկան թերություններ: Թերություններ կան, այն էլ բավականին լուրջ,բայց դե դրանք միայն ժամանակի խնդիր են:
Հայոց բանակում ծառայում են այն տղաները,ովքեր պարտավորություն են զգում իրենց  հայրենիքի ու հարազատների առջև:
Մեր զինվորներին առանց վարանելու կարելի է կոչել հզոր և ուժեղ տղամարդիկ, ովքեր անցնում են շատ դժվար ճանապարհ զինվոր կոչումը պատվով կրելու համար: Իսկ զինվոր լինելու համար նրանք վճարում են շատ թանկ գին, որի անունն է կարոտ:
Զինվոր-մարդ, ով 2 տարի հեռանում է իր բոլոր սիրելի մարդկանցից, ով թողնում է իր ազատ կյանքը հանուն հայրենիքի ազատության պահպանման, ով սկսում է ապրել դժվար ու ծանր կյանքով, որպեսզի իր սիրելիները ապրեն անհոգ: Այս ամենը կլնիեր շատ հեշտ, եթե չլիներ կարոտը: Այն կարոտը, որը տակնուվրա է անում ներսդ, քայքայում ու ջարդուփշուր է անում ամեն ինչ: Այն կարոտը, որը սպանում է սիրելի աղջկա աչքերը հիշելիս,  այն կարոտը, որը ստիպում է խեղդվել ծնողներին հիշելիս,այն կարոտը, որը ստիպում է հուզվել եղբորը, քրոջը, ընկերներին հիշելիս,այն կարոտը, որ կտոր-կտոր է անում հոգին այն մտքից, որ ընկերուհին կարող է չսպասել իրեն: Շատ դաժան երևույթ է կարոտը…
Իսկ ի՞նչ է կատարվում այդ ժամանակ նրանց սրտերում, ում թողել է շատ հեռվում, տանը, բակում…Իհարկե կարոտը  նրանց չի շրջանցում և չի էլ խնայում: Աշխարհում թերևս ամենուժեղ մարդիկ զինվորի ընտանիքի անդամներն են, հատկապես մայրը և զինվորի ընկերուհին: Մայրը, 18 տարի որդուն մեծացնելուց հետո, 2 տարով ճանապարհում է բանակ: Հզոր է մոր սիրտը, որ կարողանում է դիմանալ բաժանմանը, համակերպվում է այն մտքին, որ չի տեսնելու որդուն 2 երկար ու ձիգ տարիներ, չի իմանալու,թե ինչ է անում իր որդին այնտեղ՝ հեռվում, արդյոք կու՞շտ է, առո՞ղջ է….Հզոր է զիվորի մոր սիրտը…

Իսկ ինչպե՞ս է կարողանում դիմանալ բաժանմանը նրա ընկերուհին, ում թողել է միայնակ…Կան շատ աղջիկներ, ովքեր չեն սպասում «սիրելիին» ու, գտնելով ուրիշին, հեռանում են: Նման մարդիկ պարզապես չեն էլ սիրել և հարմար պահի թողել հեռացել են: Նա, ով սիրում է տղային մաքուր սիրով, կսիրի նաև զինվորին, ով հետագայում, վերադարձից հետո, դառնալու է իր երեխաների հայրը: Նման աղջիկները արժանի են խորհին հարգանքի: Աղջկա կարոտը զիվորի հանդեպ անսահման է, ու դրան դիմակայելը գրեթե անհնարին: Կարոտը մեղմում են միայն զանգերը, սրելի զինվորի ձայնը հեռախոսի մյուս կողմում, անկեղծ սիրո խոստովանությունները, միևնույն երազանքները և 2 տարվա ընթացքում նրան տեսնելու հույսը: Հզոր է զինվորի ընկերուհու սիրտը…

Ես ինքս զինվորի ընկերուհի եմ և լցված եմ անսահման հպարտությամբ,որ նազինվոր է և ծառայում է նաև ինձ համար: Կարոտը խեղդում է, բայց գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու և սպասում եմ: Ես համոզված եմ, որ սպասելու եմ մինչև վերջ: Շատերն են ասում, որ չեմ դիմանա ու կդադարեմ սպասել, կմոռանամ նրան: Այնքան են ասում, կարծես՝ փորձում են համոզել, բայց չի ստացվի: Ես վստահ եմ ինձ վրա ու իմ սիրո վրա: Ես այս 2 տարին կծառայեմ նրա հետ միասին:)))

Համբերություն եմ ցանկանում բոլոր նրանց, ովքեր զինվորի են սպասում, իսկ հենց ընկերուհիներին կոչ եմ անում հավատալ ու սպասել: Իսկ իմ զինվորինցանկանում եմ համբերություն: