Երևանի Կենդանաբանական այգին վերջապես հանդես է եկել լավ հայտարարությամբ

Երևանի Կենդանաբանական այգում նորից ծնունդ է գրանցվել՝ էգ առյուծ է ծնվել․ հայտնում են կենդանաբանական այգուց։ «Վերջին անգամ Այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ: Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ:

Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար

Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ»,- ասված է հաղորդագրությունում։