119 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Ճապոնուհի Քանե Տանական, որը 2019-ին ճանաչվել էր երկրագնդի ամենատարեց մարդը, մահացել է 119 տարեկանում, հայտնում է NHK-ն։

Կինը ծնվել է 1903թ.: Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և տեսել հինգ կայսրերի գահակալություն:

Քանե Տանական ամուսնացել է 19 տարեկանում, ունեցել չորս երեխա: Ընտանեկան բիզնեսով սկսել է զբաղվել ամուսնու՝ բանակ զորակոչվելուց հետո և շարունակել այն մինչև 103 տարեկանը: Վերջին տարիներին կինն ապրում էր ծերանոցում: