«Ակամայից հիշեցի Սոս Պետրոսյանի ասած խոսքերը «Բա սրան կբերեն ստեղ․․․»». Տարոն Չախոյանի անդրադարձը

«Հեծանիվ, սկուտեր. երևի հաջորդն էլ կրկեսային նոր համար կլինի». Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հեծանիվ, սկուտեր (cамокат) ․․․


Երևի հաջորդն էլ կրկեսային նոր համար կլինի։

Ակամայից հիշեցի տարիներ առաջ կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի մասնակցությամբ նկարահանված հայտնի տեսանյութը, որտեղ վերջինս ասում էր՝ «Բա սրան կբերեն ստեղ, ախր ինքը չի հասկանում․․․»։

Ինչպես կասեր նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Ձեր անլուրջ պահվածքով մի անլրջացրեք ոչ Արցախի հարցը, ոչ էլ հայրենիքի փրկությունը։

Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին արտերկրից էլ են հետևում, ու պատկերացրեք մարդկանց ռեակցիան, երբ տեսնում են, որ Հայաստանում Արցախի համար պայքարում են սկուտերներով (cамокат)։

Ձեր անլուրջ պահվածքով միջազգային հարթակներում Արցախի հարցում էլ ավելի եք խնդիրներ ստեղծում։