«Նստելու ենք ու սպասենք». Վանեցյանը դեռ նստացույց է իրականացնում Բաղրամյան պողոտայում

‘Homeland’ party headed by Artur Vanetsyan held protest march against the current government on the Mashtots Avenue of Yerevan, Armenia

«Մեր ուժը, մեր համբերությունն անսպառ են, մեր պայքարը հանուն մեր երկրի է և մեր հայրենիքի: Նստում ենք ու սպասում այնքան ժամանակ, մինչև մեր հայրենակիցները միանան մեզ: Տարբեր ուղղություններից այս հրապարակ է գալիս մեր ժողովուրդը: Ժողովուրդ, որ բարձրացրել է իր ձայնը և պայքարում է այս իշխանությունների դեմ: Հանրությունն արթնացել է, այլևս հնարավոր չի լինի կասեցնել ժողովրդի ընթացքը»,- քիչ առաջ հայտարարեց ցուցարարների հետ Բաղրամյան պողոտան փակած և նստացույց իրականացնող Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ փակ է Բաղրամյան պողոտայի՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ տանող հատվածը: