Ռուսաստանցիների հոսքի պատճառով Երևանում բնակարանների վարձակալության արժեքը եռապատկվել է. Tourdom.ru

Հայաստանի մայրաքաղաք Երևանում ռուսաստանցիների հոսքի պատճառով բնակարանների վարձակալության արժեքը տարեկան կտրվածքով թանկացել է երեք անգամ, գրում է Tourdom.ru տուրիստական ​​պորտալը։

 

Քաղաքի կենտրոնում վերանորոգված երկու և երեք սենյականոց բնակարաններն առաջարկվում են 1500-1800 ԱՄՆ դոլարով՝ 87-105 հազար ռուբլի։

Մեկ սենյականոց բնակարան կարելի է վարձակալել ամսական 45-60 հազար ռուբլով։ 2021 թվականին մեկ սենյականոց բնակարան կարելի էր վարձակալել ամսական մոտ 20 հազար ռուբլով։

 

Just Travel տուրիստական ​​ընկերության տնօրեն Նաիրա Թովմասյանը հաստատել է, որ Երևանում վարձակալությամբ տրվող բնակարանների պահանջարկը զգալիորեն աճել է, և ազատ բնակարաններ գտնելը գրեթե անհնար է։

Այժմ բազմաթիվ ռուսաստանցիներ ազատ բնակարաններ են փնտրում ՀՀ մյուս քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում եւ այլուր: