«Մի հիմար քարը փոսը գցեց, տասը խելոք չկարողացան հանել». Փաշինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին

Երկրորդ նախագահն ասում է, որ բանակցողի ֆիգուրը իրավիճակ է փոխում․

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է, որ բանակցողի փոփոխությունը կարող է իրավիճակը էլ ավելի վատթարացնի․ այդքան կարևո՞ր է բանակցողի ֆիգուրը․ լրագորղի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Իհարկե կարևոր է բանակցողի ֆիգուրը։ Օրինակ՝ 1998 թվ-ին բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ որ ԼՂ-ը բանակցային գործընթացից դուրս մնաց։ Իմ կարծիքով՝ եթե Լեռանյին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չմնար, այլ ՀՀ-ն, հիմա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը լուծված կլիներ։ Իհարկե, բանակցողի դերը կարևոր է և այդ բանկցողի դերակատարմամբ էլ 2007 թվականին՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով, ՀՀ բանակցողները զրոյացրեցին 1991թ-ի անկախության հանրաքվեն, ավելին՝ զրոյացրեցին 1990 թվ-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրն այդ մասով։ Բանակցողի գործունեության արդյուքնում կարող են ստեղծվել իրավիճակներ, որոնք ձևակերպվում են հայտնի առածով․ «Մի հիմար քարը փոսը գցեց, 10 խելոք չկարեցան հանեն»։