Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում,

 

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Աղբյուրը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար