«Չենք կարող ներել նրան». Էրդողանի միակ սպառիչ պատասխանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն Անկարայի համար ոչ մի նշանակություն չունի և խորհուրդ է տվել Բայդենին լավ ուսումնասիրել պատմությունը։

«Հայկական կողմի հավակնությունները, որոնք, իբր, ճանաչվում են տարբեր երկրների վարչակարգերի կողմից, մեզ համար ոչ մի նշանակություն չունեն։ Հենց այսպես ենք մենք գնահատում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները։ Պարոն Բայդենը պետք է լավ ուսումնասիրի և իմանա հայերի հետ կապված պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան՝ առանց այս բաներն իմանալու Թուրքիային մարտահրավեր նետելու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել TASS-ը։