Ստահակը գերեզմանաթմբերից հափշտակել է 151 ծաղկեպսակ և փորձել իրացնել ավելի մատչելի գնով

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ՀՀ Լոռու մարզի 33-ամյա բնակիչ Հ. Մ-ն ապրիլի 22-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեգզադյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատնից հափշտակել է ընդհանուր 151 հատ ծաղկեպսակ:

Տղամարդն այնուհետ քանդել է դրանց վրա ամրացված ծաղիկները, որից հետո ծաղկեպսակների կոնստրուկցիաներից 109 հատը թաքցրել գերեզմանատան մոտակա անտառահատվածում, իսկ 42 հատն իր վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ վաճառելու նպատակով:

Վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: