Հեյդարիկ էշն ընթացքում կմիանա մեզ ու կգա Նիկոլի հետևից․ Սևադա Ղուկասյան

Ինչո՞ւ էր Սեւադա Ղուկասյանը որոշել հենց ավանակով Նիկոլ Փաշինյանին հետ տանել Իջեւան, կարող էր ասենք՝ ձիով տանել, ընդ որում, Քրիստոսն էր ավանակի վրա նստած մտել Երուսաղեմ։ Սեւադա Ղուկասյանն այս հարցին ի պատասխան ասաց․ «Ես շեշտել եմ՝ Փաշինյանին էշին թարս նստեցրած եմ տանելու, դա արդեն լրիվ ուրիշ բան է դառնում։ Քրիստոսն էլ է էշի վրա նստել, բայց նրան նորմալ են նստեցրել ու տարել։ Իմ շրջապատի շատ լուրջ հոգեւորականներին բացատրել եմ, իրենք լրիվ հասկացել են, նեղված չեն»։ Ղուկասյանն ասաց, որ փորձել է վերականգնել մոռացված ավանդույթը․ «Էշի վրա միշտ դավաճաններին թարս նստեցրել են, կապել ու բաց թողել քաղաքով մեկ, որ բոլորը ճանաչեն։

Ավանդույթը դարերի ընթացքում վերացել է, ես փորձեցի վերականգնել, ու նենց չի, որ հանձնվելու եմ, կոտրվելու եմ ու չեմ անելու։ Մինչեւ վերջ գնալու եմ, ամեն ինչ անելու եմ, որ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստեցրած տանեմ, հասցնեմ էնտեղ, որտեղ պլանավորված է։ Թե՝ որտեղ, կիմանաք, ընթացքը ցույց կտա, կարող է մեր ժողովուրդը էյֆորեայից դուրս գա, չթողնեն տեղ հասցնեմ, էնքան ճանապարհին քարկոծեն՝ մի բան պատահի։ Աստված չանի ՝ տենց բան լինի, ես կուզեմ երկար ապրի, որ երկար տանջվի»։