6-ամյա Ալլա Լևոնյանը կտրուկ փոխել է ոճը

Երգչուհի Ալլա Լևոնյանը հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ոճին։

Նա երբեք աչքի չի ընկել արտաքին կտրուկ փոփոխություններ անելով, ինչպես նաև պլաստիկ միջամտությունների դիմելով։

Տարիներ առաջ միայն «Բարև» տեսահոլովակում մարդիկ հնարավորություն ունեին Ալլային տեսնել բոլորովին այլ ոճում։

Սակայն երգչուհին, կարծես թե, որոշել է կտրուկ փոխել վարսերի ձևը։

Այս մասին տեղեկանում ենք Ալլա Լևոնյանի ինստագրամյան էջից։

Նա սթորի հատվածում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր գանգուր վարսերը։


Հավելենք, որ վերջերս Ալլա Լևոնյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառումներ է արել։


«Ամեն ինչ լավ է լինելու․․․ Ազատություն և ընթացք՝ կյանքի ճանապարհին»,- գրել էր երգչուհին։