Երբ կառավարական կորտեժն անցնում էր, ոստիկանները, կարծես, վայրենի, հոգեկան խանգարում ունեցող լինեին․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր վարչապետի ավտոշարասնյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու միջադեպին և ոստիկանների պահվածքին։ Գրառման մեջ ասվում է․

«Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում։ Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։ Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության եւ թրեյնինգների բացակայության հետեւանք է։ Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է։