Խրամատի մեջ մենք իրար ենք գրկել, պահել ենք Արցախը, հիմա Արցախը կերել են, Արցախի համար միտինգ են անո՞ւմ. Ներսես Պողոսյան

Ո՞ւմ է հետաքրքիր` ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այլ առաջարկ ստացել եմ, թե ոչ, իմ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ավանի փոխթաղապետի պաշտոնից և հիմա հանգստանում եմ, այլ առաջարկ ստացել եմ, չեմ ստացել՝ Աստված առաջ, ես հիմա էլ եմ քաղաքականության մեջ։ Այս մասին Tert.am-ին ասաց Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի կողմից ստացե՞լ է այլ առաջարկ, թե՞ ոչ։

«Եթե ես մարդկանց հետ ճանապարհ եմ գնում, ուրեմն գնում եմ մինչև վերջ, ՔՊ-ն իմ թիմն է ու ես ընկերներիս չեմ դավաճանել։ Ստացել եմ առաջարկ, թե չէ, իմ անձնական է, «պիպետկից պրծանք, հիմա էլ սա»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավոր է միանա ընդդիմության կողմից հանուն Արցախի կազմակերպված ցույցերին և փողոցային պայքարին, Պողոսյանը ասաց․

«Ես երբեք իմ ժողովրդին դեմ չեմ գնացել։ Ընդդիմությունը լավ է անում, բարի, թող ցույցեր անի, բայց թող ազնիվ նկատառումներով անի։ Ընդդիմության մեջ ունեմ ընկեր, ով ամեն օր միտինգ է անում, բայց խրամատի մեջ մենք իրար ենք գրկել, պահել ենք Արցախը։ Հիմա Արցախը կերել են, Արցախի համար միտինգ են անո՞ւմ։ Ես ցույցերին գնացող ժողովրդին բան չեմ ասում, բայց լիդերները թող իրենց անցյալը հիշեն»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: