Ամեն տարի Հայոց Ցեղասպանության նախօրեին՝ ապրիլի 23-ին, Երևանում անցկացվում է ջահերով երթ՝ ոգեկոչելու օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը։
Նախորդ տարի երթին մասնակցել էր նաև Սիրուշոն
Նա լուսանկար էր հրապարակել երթից և գրել. «Երբեք չենք մոռանա»։
Երգչուհին վերահրապարակել է իր լուսանկարը՝ կոչ անելով մասնակցել ամենամյա երթին:
«Ոչ թրքացմանը»,- լուսանկարին կից գրել է նա:
Նշենք, որ Սիրուշոն հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով գրեթե երբեք չի խոսում քաղաքականության մասին և չի անդրադառնում դրան:
Միայն Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ նա երգից մի հատված կատարեց բեմում:
«Ես այս ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ, բայց փորձում եմ գործը երբևէ չխառնել քաղաքականության հետ»,- մի առիթով ասել է երգչուհին: