Վրաերթի հետևանքով մահացած Սոնան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուրստրն է

Երեկ մահացած հղի կինն արցախահայերի աջակցության բարեգործական ծրագրի ղեկավար էր.

Սոնան իր առաջնեկին էր սպասում
Երեկ մահացած հղի կինն արցախահայերի աջակցության բարեգործական ծրագրի ղեկավար էր. Սոնան իր առաջնեկին էր սպասում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կորտեժի վրաերթի հետևանքով մահացած Սոնան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուրստրն է: Yerevan.Today-ը պարզել է նաև, որ 29 ամյա Սոնա Մնացականյանը սովորել է Իտալիայում, ՏՏ ոլորտի մասնագետ էր ու երկար տարիներ բնակվել ու աշխատել է արտասահմանում: Հարազատները մեզ ասացին, որ Սոնան նոր էր վերադարձել հայրենի գյուղ՝ Բերքաշատ: Ամուսանացել էր անցած տարի, Երևանում էր բնակվում։ Սոնան իր առաջնեկը պետք է ունենար, հղի էր:

Ի դեպ, Սոնան «Թևեր ՏՏ» կնետրոնի ղեկավարն էր, տարհանված արցախահայերի բնակարանաշինության բարեգործական ծրագրում էր ներգրավված:

Սյուզի Բադոյան