Երևանում շտապ բերման են ենթարկվել 16 և 17 տարեկան աղջիկներ. նրանք դանակով հարձակվել են երեխայի և 71-ամյա կնոջ վրա

Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: