Աղջիկն ընկած էր, ոստիկանության մեքենան անցել էր, Փաշինյանը՝ դեռ չէ. ականատեսը նոր բացառիկ մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքի առթիվ

 

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել: Ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
«Երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը:
Ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: Պաշտպանը դիտարկում է, որ այն իրավիճակներում, երբ վրաերթի հետևանքով անձը կոտրվածքներ ունի, նպատակահարմար է նրան անշարժ դիրքում թողնելը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան բժիշկները, ինչը, փաստորեն, ըստ պաշտպանի, արագ արվել է:
«Փորձում են ներկայացնել, իբրև ոստիկանը փախուստի է դիմել. այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց Բալոյանը և նշեց, որ հրամանատարի մեքենան բոլորին հայտնի է, նրա անձը՝ նույնպես:
29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած անձը ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն է, 51-ամյա Արամ Նավասարդյանը, կոչումով մայոր:
Возможно, это изображение 12 человек, люди стоят и на открытом воздухе