«Ծառուկյանն ուզում է ձևականորեն Հիսուսի արձան կառուցել , բայց զրկում է մարդկանց մի կտոր հացից»․ քաղաքացիներն ահազանգում են

Այսօր ՄԱՄՈՒԼ․am լրատվական կայքին են դիմել Բյուրեղավան քաղաքի մի խումբ բնակիչներ և դժգոհություններ հայտնել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ընկերությունն ստացել է Կոտայքի մարզի ուղեփոխադրումների իրավունքները և թանկացրել է ծառայության գինը։

«Ճիշտ է նոր Գազել մակնիշի մեքենաններ են բերել, բայց գինը բարձրացրել են։ Մեզնից շատերը մի կտոր օրվա հացի փողը վաստակելու համար գնում են Երևան աշխատելու… հիմա դա էլ մեր երեխաներից պիտի կտրենք ու տանք Ծառուկյանին։ Նա ուզում է Հիսուսի արձանը կառուցել, զրկում է մարդկանց մի կտոր հացից։ Կան նաև հազարավոր ուսանողներ և աշակերտներ, ովքեր մեկնում են Երևան սովորելու․․․ Բյուրեղավան քաղաքի բոլոր բնակիչների անունից խնդրում ենք և պահանջում ՀՀ կառավարությանը, ՀՀ տրանսպորտի նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի օգնեն մեզ և տրանսպորտի գները մնան նույնը, ինչ եղել է մինչև Ծառուկյանի Մուլտի տրանսը»,- նշում են քաղաքացիները։

Խմբագրությունը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը։