«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով կոչ էր արել այսօր՝ ժամը 18։30-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ իրազեկման երթ իրականացնելու նպատակով։
«Երթը պետք է լինի հուժկու, երթին պետք է մասնակցեն բոլոր մտահոգ քաղաքացիները, ովքեր դեմ են այս իշխանություններին»,- ասել է նա՝ նշելով, որ Ազատության հրապարակ է գալու իր զորկացությունը հայտնելու հայտնի երգչուհիներից մեկը։