«Նիկոլի օրերը հաշված են»․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում ամենաչճարվող բանը դարձել է բարոյականությունը, իսկ Հայաստանում այն դարձել է թթվածնի բարձիկ…..


Նիկոլի օրերը հաշված են, բայց եթե չեղավ արդարադատություն և առաջին հերթին բարոյական սկզբունքներով ստեղծված նոր կառավարման համակարգ և ընտրված կառավարիչներ, ապա մենք կդնենք հաջորդ կործանման սկիզբը:
Յուրաքանչյուր գյուղացի լավ գիտե, եթե ծառը բնից է որդնած կամ վարակված, ապա լավագույն միջոցը ոչ թե նրան տարիներ շարունակ բուժելն է, այլ արմատահան անել ծառը, անպայման ախտահանել ու բուժել հողը և միայն դրանից հետո նոր ծառ տնկել…»։

Աղբյուրը` Կարին Տոնոյան