Խոշոր ավտովթար. հիվանդանոց տեղափոխված վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Արթուր Ա․-ի վարած VAZ 2121 մակնիշի և 41-ամյա Վռամ Գ.-ի վարած VAZ 2115 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վռամ Գ․-ն և Արթուր Ա․-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Յուրիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի, ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Արթուր Ա․-ն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ, Վռամ Գ․-ն աշխատում է ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ավագ տեսուչ, վիրավոր Յուրիկ Հ․-ն էլ աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում որպես տեսուչ։