Ուսուցիչը կարող էր ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը , ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ:

«Մեր քաղաքականությունն է, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը:

Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում: Մարտի 3-ին ԱԺ-ում կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, և այժմ մենք առաջարկում ենք հետևյալը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ: Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար: Տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց առաջնային խնդիրներից է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցայնությունը.