Անջատի՜ հեռախոսդ, թե չէ կվերցնեմ. Վանեցյանի որդին՝ ոստիկանական մեքենայում

Ընդդիմադիր երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում՝ տեղադրելով Արցախի դրոշը։

Նրանք գունավոր ծխերով ակցիա են իրականացրել նաև Բժշկական համալսարանի շրջակայքում: Երիտասարդները վանկարկում էին «Ուսանող, ոտքի», «Արցդախ», «Նիկոլ դավաճան»:

yandex.com

РЕКЛАМА

Երիտասարդները փակեցին Աբովյան փողոցը՝ նստելով գետնին և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին եւ բացել երթեւեկությունը:

Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ակցիայի մյուս մասնակիցները հայտարարեցին, որ շարժվում են այնտեղ՝ աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։