«Դա քեզ չի վերաբերվում․․․ քեզ ինչն ա՞ հետաքրքիր, դու քեզնով հետաքրքրվի» Լևոն Երանոսյանը՝ լրագրողին

«Դա քեզ չի վերաբերվում, դու պրովոկացիոն հարցեր ես տալիս իմիջիայլոց․․․ քեզ ինչն ա՞ հետաքրքիր, դու քեզնով հետաքրքրվի»,- Ազատության հրապարակում լրագրողի՝ Դուք այսօր փողո՞ց եք փակում, հարցին, պատասխանեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը։

«Ես խաղաղ հավաք չեմ ցրել, զորքերի գործունեությունը դա չի, դու չես հիշում ուրեմն, էսօր են անում դա»,- լրագրողի՝ ժամանակին խաղաղ հավաքներ էիք ցրում հարցին՝ արձագանքեց Երանոսյանը։