Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով։

 

Նշվում է, որ, ըստ ավելի վաղ համաձայնեցված կարգի, «ակցիայի մասնակից ադրբեջանցիները» պայմաններ են ստեղծել ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող ավտոմեքենաների անարգել, ազատ տեղաշարժի համար։

Ըստ տեղեկությունների՝ ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաներում մարդասիրական օգնություն էր տեղափոխվում։