Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Մոսկվայում տեղի կունենա Հաղթանակի շքերթի փորձը։ Հայրենական պատերազմում հաղթանակի 77-ամյակի պատվին ստուգատեսը նախատեսվում է անցկացնել ամբողջական ձևաչափով։ Մայրաքաղաքում ռազմական տեխնիկայի անցման պատճառով փողոցները փակ են։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ շքերթի նախապատրաստական աշխատանքներին ներգրավված է 11 հազար զինծառայող, 131 միավոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, 77 ինքնաթիռ և ուղղաթիռ։









