Կարեն Անդրեասյանի աշխատավարձը կբարձրանա ու կդառնա 2 մլն դրամ

Կարեն Անդրեասյանի աշխատավարձը կբարձրանա ու կդառնա 2 մլն դրամ


59 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսպիսով` Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։
Ի դեպ, այս փոփոխությունը օրենքում, 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։