Ավետիս. աղջիկս ծնվեց, երբ փակ էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը․ ծնվել է Շուշիում վերջինն ամուսնացած զույգի առաջնեկը

Tert.am-ը գրում է․

Շուշիում վերջինն ամուսնացած զույգը առաջնեկ է ունեցել։ Աղջիկը ծնվել է, երբ արդեն փակ էր Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։

«Եկանք տուն ու իմացանք, որ գազամատակարարումը դադարեցվել է, դժվար էր։ Հիմա բոլորը անցել են էլեկտրական տաքացուցիչների, էլեկտրականությունը թույլ է, լավ չի տաքանում։ Երեխան այս ընթացքում ջերմել էր»,- ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ սա առաջին փորձությունն էր, որը հաղթահարել են։ Նրան անվանակոչել են Սաթե։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում։