«Ախ՜,Աստված ջան,Նոր տարվա շեմին հին դարդով եղանք հենց լացելիս, չեմ ուզում էլի դառնալ զոհը գայլերի» Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, իսկ հոլովակին կից գրել է.

«Գոյության համար պայքարը բախտն է հայերիս,Ի՞նչ արժե դա գիտենք միայն ես ու հայելիս…
Լինելու համար գոռոցը,սիրվելու համառ զոռոցը,անմեղ մանուկի զռռոցը,անօրոր ցուրտ օրորոցը…օրացույցի պարանոցը ՝մերկ երջանկության օրերը ցավերի,ցավերիս…
գիտենք անգիր, անխոս, անկիրթ ՝Ես ու հայելիս:
-Վայելի՛ր,ասում է մեկը,
Վա՜յ,էլի՞ սպասում է մեկը,
Հայելի՛,կամ դու ես թեքը,կամ ուղեղը իմ:
Հա՛յ,էլի անցյալ սխալները ՝քո դեմքի չանցնող խալերը ,երևում են,Վերևում են շփոթել,թերի մի ճակատագիր են գրանցել…
Ների՛ր,ինձ ներիր,որ քեզ եմ մեղադրում էլի,մեղք չունես ,անհոգ իմ հայելի,
դու միշտ նույնն ես,
քեզ նայողն՝ուրիշ,
մեկը՝սխալ մեղքով,իսկ մյուսը՝ճիշտ:
Ու այսօր դարձել ես ինձ ընկեր՝մոտ,լսող,անխոս ու սիրելի:ՏԵՂ ունե՞ս քո մեջ,իմ հայելի,գամ ,ապրեմ,որ չդառնամ էլի անիմաստ զուր զոհը գայլերի…
ՔԱՅԼԵՐԻՍ համար ինձ կներեք, Արցախում արյուն տված տղեք,
Ինձ նայում եմ՝խեղճ ու զզվելի,
Դու՛ փակիր աչքերդ հայելի,որ չարտացոլես այս ատելի իրականությունն ու ինձ հանկարծ:
Ախ՜,Աստված ջան,Նոր տարվա շեմին հին դարդով եղանք հենց լացելիս՝
ՀայաստանԱրցախը,թշնամին,հայի կեղտը,Ես ու հայելիս»:

 

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)