Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը հայտարարել է, որ անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին։

 

🔻«Ստեփանակերտը Հայաստանին կապող ճանապարհին պետք է տեղակայվեն [ադրբեջանցի – խմբ․] սահմանապահներ և մաքսակետ։ Եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ մենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տանք ազատ անցնել»,- նշել է նա։

🔻Նա շեշտել է, որ «Հայաստանի հետ սեպարատիստների որջի ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար» անհրաժեշտ է ներկայացնել անզիջում պահանջներ, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում․ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է խաղաղության գործընթացին»։

📌 Եթե թշնամու պատկերացմամբ «խաղաղության գործընթացը» Արցախի լիակատար գրավումն ու արցախահայության ցեղասպանությունն է, ապա, իրոք, ռուս խաղաղապահները ներկայումս դրան խոչընդոտող միակ գործոնն են։ Ուստի եթե Ադրբեջանի պահանջների և դե-ֆակտո իշխանությունների՝ խաղաղապահներին թիրախավորող վտանգավոր խոսույթի պատճառով խաղաղապահների առաքելության ժամկետը չերկարաձգվի, դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ Հիմա արդեն բացահայտ կերպով հայտարարվում է, որ նպատակը Հայաստանի հետ կապը լիովին կտրելն է, իսկ ներկայում տեղի ունեցող դեպքերը այդ մեծ ծրագրի նախերգանքն են։