«Երբ զիջել ենք, ադրբեջանցիները 2-3 անգամ ավել են ուզել. ցավոք այդ նույնը կրկնվում է» Արման Թաթոյան

«Ես հարցը ընդհանուր կդիտարկեի՝ Հայաստանի՝ Արցախի նկատմամբ ունեցած պարտավորությունների շրջանակում:

Իհարկե, հասկանալի են վտանգները, Ադրբեջանի սպառնալիքները, բայց սա չի նշանակում, որ ՀՀ-ն բացահայտորեն, տարբեր պաշտոնատար անձանց մակարդակով կարող է ասել՝ ոչինչ չենք կարող անել կամ դա մեր գործը չէ: Հենց հիմա է մեր գործը: Իհարկե, այստեղ մենք շատ մեծ անելիք ունենք»,- 168.am-ի եթերում անդրադառնալով Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի բացման հարցում ՀՀ-ի ունեցած դերակատարությանը՝ ասաց «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի» տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է բոլոր պետական մարմիններին, և պետք է ճիշտ աշխատեցնել հանրային ինստիտուտները:

«Ցանկացած փորձ՝ ցույց տալու, որ մենք ոչինչ չենք կարող անել, աբսուրդ է և բացարձակ անթույլատրելի: Չպետք է անտեսենք, որ Ադրբեջանի այս ողջ քաղաքականությունն ուղղված է ողջ հայկականության դեմ»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով՝ համակարգված պետական մոտեցում է պետք:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝