«Չկա որևէ լուծում՝ առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման» Էդմոն Մարուքյան

Առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման, որևէ լուծում չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ճանապարհի փակվելը ԼՂ խնդրի չկարգավորման հետևանք է։ Նմանատիպ խնդիրներ առաջանալու են։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունի լուծումներ, բայց դրանք ստորագրման առաջին օրից չեն կատարվել։

 

Ամեն առիթ գտնելու են, որ ԼՂ-ում ապրող մարդկանց ահաբեկեն, որ նրանք դուրս գան այդտեղից։ Ադրբեջանի ռազմավարությունն այն է, որ ստանան տարածք առանց մարդկանց։ Մեզ պետք է լուծում, որը մենք առաջարկել ենք։

Առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման որևէ լուծում չկա։ Եթե մոնիթորինգ ենք անում Ադրբեջանի մամուլը, փորձագետներին, հասկանում ես, որ իրենք ասում են ամեն ինչ անենք այդ մարդիկ թողնեն գնան այդտեղից՛՛։

Մարուքյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն ասում է, թե մենք իրենց պայմաններով պետք է ապրենք՝ լավ հասկանալով, որ այդ պայմաններով ոչ ոք չի ապրի։ ՛՛ՀՀ-ն ուզում է գնալ ֆունդամենտալ լուծման, որ ԼՂ իշխանությունները մտնեն պրոցեսի մեջ, իրենք ասել են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ մտնել քննարկումների մեջ՛՛,-նշեց նա:

Մարուքյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն, որպես պետություն, ամեն կերպ աջակցելու է պրոցեսին: ՛՛ՀՀ-ն նաև միջազգային հանրության հետ է հանդես գալիս։ Եթե 98-ին բանակցային սեղանից դուրս չմնար Ղարաբաղը, այլ դուրս մնար Հայաստանը, ԼՂ խնդիրը մի քանի անգամ կարող էր լուծված լինել՛՛։

Հիմա ՀՀ մոտեցումները, ըստ Մարուքյանի, ամբողջությամբ փոխվել են։ ՛՛Բացի դիվանագիտական գործիքակազմը՝ այլ գործիքակազմ չունենք՛՛,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում