Մոլդովան արեց դա․ Հայաստանը վաղուց պետք է աներ

Մոլդովան դադարեցնում է ռուսական և ռուսամետ հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս որոշումը կայացրել է Մոլդովայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից գրեթե անմիջապես հետո երկրում արտակարգ դրություն է մտցվել։ Հեռուստաալիքների արտոնագրերը կասեցվել են «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ոչ ճիշտ լուսաբանման համար» ձեւակերպմամբ, արտակարգ դրության ընթացքում։

Հայաստանում չեն համարձակվում անել այդ խիստ անհրաժեշտ քայլը։ Ռուսական հեռուստաալիքները վաղուց դադարել են այդպիսին լինելուց, դրանք վերածվել են պուտինյան կլեպտոկրատիայի խոսափողի, սփռելով կեղծիք, մառազմ, ատելություն, ֆաշիզմ, ոչ միայն ապակողմնորոշելով, այլեւ հիմարացնելով լսարանին։ Ռուսական հեռուստաալիքները կլինիկական հայատյացության խոսափողեր են՝ հակահայ քարոզչությունը դրանց հիմնական գործառույթն է՝ Կրեմլի Գրոմովի վարչության իջեցրած «մեթոդիչկաներով»։