Պապաս, գիտեմ, որ քո համար այլևս շնորհավոր բառը գոյություն չունի, ուղղակի կասեմ, որ ապրիր երկա՜ր․․․

Հերոսացած Գևորգ Ջավախյանի հայրիկի տարեդարձն է։

 

Օրվա առիթով Գևորգի քույրը հուզիչ խոսքեր է ուղղել հորը՝ շնորհավորելով նրան այսպես․ «Պապաս, գիտեմ, որ քո համար այլևս շնորհավոր բառը գոյություն չունի, ուղղակի կասեմ, որ ապրիր կողքիս երկա՜ր։

Օրհնված է ծնունդդ, շնորհակալ եմ էս կյանքին, որ ծնվել ես ու հենց իմ պապան ես։ Միշտ ասել եմ, որ եթե պապաս չլիներ ես ի՞նչ էի անելու, դե ուրեմն ԿՈՂՔԻՍ ԵՂԻՐ ՄԻՇՏ։ Մի գուցե անհամեստություն թվա, բայց ախր հայրս լավագույն հայրն է աշխարհի։ Ու ոնց բոլորն

 

 

են քեզ այսօր մաղթում՝ կիսատ գործդ շարունակի ու հաղթանակի օրը թող շուտ գա, որ հոգումդ խաղաղություն տիրի, ապրես ՔՈ ու ՔՈ ՏՂԱՅԻ երազած հայրենիքում։ Միայն թե երկար գլուխս պինդ ուսիդ դնելու հնարավորություն ունենամ։ ԳԵՎՍ վերևից քեզ պահապան։

Հ.Գ. այս նկարը արել է գերմանացի լուանկարիչ Caspar Ermert-ը։ Լուսանկարը ներկայացվել է Եվրոպայի ցուցահանդեսներից մեկում, որպես ՀԱՅ ՀՈՐ հավաքական կերպար»։