«Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես… Որտե՞ղ եք մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ… ինչու՞ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց…» Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես…Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ…Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ… 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն…

Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ…Ինչու՞ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից…

Ինչու՞ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից… ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչու՞ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց…

Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»…»։