ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է, որ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնացել են ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից»,- նշել է նա:
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան