Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցել է Լաչինի միջանցքով

Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր Խաչի ուղեկցությամբ, անցել է Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։

Ծանր վիճակում գտնվող Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցավ արդեն 8 օր փակ Լաչինի միջանցքով
Քիչ առաջ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը Շտապօգնության մեքենայով ճանապարհվել է դեպի Երևան։

 


Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր Խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։ «Ազատության» տեղեկությամբ՝ Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից տեղափոխելու Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն։