«Մեր երկրում բացառիկ մարդիկ կան, որոնք ազատագրել են Արցախը, բանակ կառուցել, նրանք այսօր էլ մեզ հետ են ու պայքարի պատրաստ» Ռուզաննա Խաչատրյան

Խորհրդային միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից առ այսօր շրջափակված Հայաստանն ապրել է ու արարել։

Արցախում այսօրվա ստեղծված իրավիճակում անօգնական ճիչերը հարցեր չեն լուծելու։


Մեր երկրում բացառիկ մարդիկ կան, որոնք ազատագրել են Արցախը, բանակ կառուցել, երկիր կառավարել, իսկ Ամանորին սահմանին՝ հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ դիրքերի բլինդաժներում, միշտ տոնածառ են դրել ու հաղթական, տոնական տրամադրությամբ դեկտեմբերի 31֊ին բաժակ խփել խրամատում կանգնած զինվորի հետ։ Նրանք այսօր էլ մեզ հետ են ու պայքարի պատրաստ։
Մեր ապագան մենք ի վիճակի ենք կերտելու, ԱՆԿԱՍԿԱԾ, իսկ ինչպես` կերևա շատ մոտ ապագայում։