Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գալուստ Սահակյանի հիշատակը

ԱԺ արտահերթ նստաշրջանի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին պետական-քաղաքական գործիչ,

2014-2017 թվականներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը։

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի ԱԺԽՈ-074-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով՝ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: