Արցախը շրջափակած ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անգործության ներքո Լաչինում տնակներ են տեղադրում ու ճանապարհ փորում

Համացանցում տեսանյութ է հրապարահվել,որտեղ երևում է թե ինչպես են Արցախը շրջափակած ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անգործության ներքո Լաչինում տնակներ են տեղադրում ու ճանապարհ փորում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Տեսանյութը՝ ստորև